ԱՄՆ-ն և Լեհաստանը մարտի վերջին կանցկացնեն համատեղ զորավարժություններ: Ինչպես ուրբաթ օրը՝ մարտի 13-ին, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը, զորավարժությունների ժամանակ կկիրառվեն Patriot զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

«Լեհաստանի տարածքում անցկացվող միջոցառմանը կմասնակցի ԱՄՆ մոտ 100 զինծառայող և մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա»,- ասել է Ուորենը:

 

Նրա խոսքով՝ «այդ զորավարժությունները տեղի կունենան «Ատլանտյան պատրաստականություն» գործողության շրջանակներում, որն իրականացնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարությունը' ամրապնդելու համար դաշինքի անդամ երկրների անվտանգությունը' հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի գործողությունները»: