ԱՄՆ-ն և Լեհաստանը լեհական տարածքում համատեղ զորավարժությունները կանցկացնեն մարտի վերջին: Այս մասին ՌԻԱ «Նովոստին» հայտնել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Գրեգորի Հիքսը:
«Մենք զորավարժություններ կանցկացնենք մարտի վերջին: Դրանց մեկնարկին մոտ մենք կանենք լրացուցիչ հայտարարություն»,- ասել է Հիքսը՝ հասկացնելով, որ հենց այդ ժամանակ կնշվեն կոնկրետ ժամկետներ, ինչպես նաև զորավարժությունների անցկացման վայրը:
Անցած շաբաթ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը հայտնել է, որ համատեղ զորավարժությունները կանցկացվեն «ավելի ուշ՝ մարտին»:
Այն ժամանակ Ուորենը նշել է, որ, մասնավորապես, կգործարկվեն զենիթահրթիռային Patriot համալիրներ: Բացի դրանից, զորավարժություններին կմասնակցեն մոտ 100 ամերիկացի զինծառայող և մոտ 30 տրանսպորտային միջոց: