Ամերիկական «Mount Whitney» նավի վրա անց են կացվել վրաց-ամերիկական համատեղ զորավարժություններ: Զորավարժությանը մասնակցել են վրացական ափային պաշտպանության զորքերի մոտ 40 ներկայացուցիչ և ամերիկացի նավաստիներ:

 

Պարապմունքի ընթացքում վերամշակվել են փոխհամագործակցության, անձնակազմի ղեկավարման և պլանային նախատեսված այլ մարտական խնդիրներ: Համատեղ զորավարժություններն ավելի են մտերմացնում մասնակից երկրներին և օգնում են անհրաժեշտ ընդունակությոյնների զարգացմանը. հաղորդվում է դեսպանատան կայքում: