ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն 2015 թվականի ամռանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել Է առցանց հարցազրույցի ընթացքում, որը մարտի 30-ին կազմակերպել Էր «Վրաստանի Ատլանտյան խորհուրդ» ոչ կառավարական կազմակերպությունը:

 

«Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի իրագործման տեմպը լավ Է: Մեր մասնագետները Վրաստանին օգնում են համատեղ վարժական կենտրոն ստեղծելու գործում: Մենք որոշել ենք հիմնական խմբի անդամներին, որոնք շուտով կժամանեն երկիր, եւ այս ամռանը մենք համատեղ վարժանքներ կանցկացնենք Վրաստանում»,-ասել Է Ապատուրայը:

 

ՆԱՏՕ-ի՝ Ուելսում կայացած գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի Է ունեցեալ 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին, հաստատվել Է միջոցառումների փաթեթ, որն աջակցում Է դաշինքին անդամակցելու Վրաստանին ձգտմանը: Փաթեթի շրջանակներում նախատեսված Է Վրաստանում բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները:

 

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Գիրսիաշվիլին, ենթադրվում Է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժական կենտրոնը կբացվի մինչեւ ընթացիկ տարվա աշուն: Վարժական կենտրոնի գտնվելու վայրը դեռ չի ընտրվել: