Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը՝ TCG Fatih ֆրեգատը եւ TCG Kilic հրթիռային կատերը, ժամանել են Բաթումի նավահանգիստ։
Թուրքիայի ՌԾՈՒ-ի նավերը Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ վարժանքներ կանցկացնեն «Մավի Վաթան-2019» («Երկնագույն հայրենիք-2019») զորավարժությունների շրջանակում, որոնք Թուրքիան Սեւ, Էգեյան եւ Միջերկրական ծովերի ջրատարածքներում անցկացնում Է փետրվարի 27-ից մինչեւ մարտի 8-ը:
Ինչպես նշվում Է, վերջին քսան տարում Թուրքիան Վրաստանի հետ ակտիվորեն համագործակցում Է անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, օգնություն Է ցուցաբերում կադրերի պատրաստման եւ առափնյա պահպանության համակարգի հանդերձման, դրանց մակարդակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու գործում: