Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ահմեդ Դավութօղլուն, Մայա Փանջիկիձեն եւ Էլմար Մամեդյարովը փետրվարի 19-ին Գյանջայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել:

 

Նախարարներն արտահայտվել են տարածաշրջանում առկա չլուծված հակամարտությունների կարգավորման օգտին, որոնք խախտում են Հարավային Կովկասում քաղաքական եւ տնտեսական կայունությունը:

 

Նրանք նշել են համատեղ էներգետիկական եւ տրանսպորտային նախագծերի հաջողությամբ իրականացման կարեւորությունը:

 

Նախարարները պատրաստակամություն են հայտնել սկսել Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը:

 

Որոշվել է նաեւ ԱԳՆ ղեկավարների եռակողմ ձեւաչափով նման հաջորդ հանդիպումն անցկացնել 2014 թ. Թուրքիայում: