Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերն այսօր համատեղ զորավարժանքներ են սկսել Բաքվում և Նախիջևանում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

 

 

Վարժանքներն անցկացվում են երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն:

 

 

Ուսումնավարժանքների փուլերից մեկը կանցկացվի երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի 3-րդ բանակի հրամանատար Ումիթ Դյունդարի վերահսկողության ներքո:

 

 

Զորավարժանքները կտևեն մինչև մայիսի 16-ը:

 

 

Ավելի վաղ, հունվարին Անկարա կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շուրջ ծրագրերի մասին: