Ինչպես գրում է Trend գործակալությունը' հղում կատարելով Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը, այսօր Թուրքիայի և Վրաստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև համատեղ զորավարժություններ են մեկնարկել: Համաձայն առկա տեղեկությունների' զորավարժություններն ընթանալու են Թուրքիայի «Թյուրքղեզու» և Վրաստանի «Վալե» հսկիչ-սահմանապահ անցակետերի միջև ընկած տարածքում: Համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 27-ը:

 

Զորավարժությունների նպատակը երկու երկրների սահմանապահ զորքերի միջև համագործակցությունն է և արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելը: