«Բայքար» ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին այսօր AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։
Նա ասել է, որ Ադրբեջանի համապատասխան կառույցները հետաքրքրված են «Akıncı» անօդաչուների արտադրությամբ։ Բայրաքթարը նաև նշել է, որ իր ներկայացրած ընկերությունն Ադրբեջանում կզբաղվի և՛ անօդաչուների զարգացմամբ, և՛ արտադրությամբ։ Արտադրության մեջ ներգարվված կլինեն նաև ադրբեջանցիներ։