Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքանության հանձնաժողովը օրինագիծ է պատրաստում երկրում արտասահմանցի բժիշկների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հանձաժողովի նախագահ Մուսա Գուլիեւն իր ղեկավարած կաույցի այսօրվա նիստում ասել է, որ օրենսդրական նախագիծը ծրագրվում է խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը ներկայացնել ընթացիկ նստաշրջանում:
Ադրբեջանցի փորձագետների կարծիքով' այդ երկրում մեծ հեղինակություն վայելող արտասահմանցի բժիշկների գործունեությունը ծրագրվում է սահմանափակել այն բանի համար, քանի որ հանրությունը չի վստահում Ադրբեջանի ցածրօրակ բուհերն ավարտած բժիշկներին, եւ վերջիններս, ըստ էության, հաճախորդ չունեն:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանի բնակչության մեծ մասը գերադասում է բուժման մեկնել Իրան եւ Թուրքիա, քանի որ չեն վստահում իրենց երկրի առողջապահությանը: