Ադրբեջանում բժիշկների անձեռնհասության եւ անգրագիտության պատճառով ընթացիկ տարում արդեն ծննդկանների 8 եւ նորածինների մահվան 7 դեպք է գրանցվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ծննդաբերության ժամանակ մահացել են երկու ծննդկան: Երկու դեպքն էլ տեղի է ունեցել բժիշկների մեղքով:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ դեռեսւ 2013 թվականի հունիսին Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում լարված իրավիճակ էր ստեղծվել տեղի ծննդատանը բժիշկների անձեռնհասության եւ անփութության պատճառով մոր եւ նորածնի մահվան պատճառով. շրջանի հարյուրավոր բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացրել հիվանդանոցի եւ գործադիր իշխանության շենքերի առջեւ: Ոստիկանությանը չէր հաջողվել հանգստացնել բորբոքված բնակիչներին, ովքեր պահանջել էին պատժել բժիշկներին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իրենք ինքնադատաստան կտեսնեն նրանց նկատմամբ:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով' 2014 թվականին Ադրբեջանում 40-ից ավելի ծննդկանի կամ նորածնի մահեր են գրանցվել: