Ուկրաինան և Թուրքիան մտադիր են նոր ռազմական համաձայնագիր կնքել նախագահ Վլադիմիր Զելենսկու Անկարա կատարելիք այցի ժամանակ:
Համաձայնագրի նախագիծն ընդունվել է կառավարության նիստում, հայտնում է Европейская правда-ն։
«Ուկրաինայի նախագահի՝ հոկտեմբերի 15-ից 17-ը Թուրքիա կայանալիք այցի ժամանակ նախատեսված է կնքել ռազմական շրջանակային համաձայնագիր Թուրքիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը։
Ուկրաինայի անունից սույն պայմանագիրը լիազորված է ստորագրել պաշտպանության նախարարը:
«Ակտի նախագծի ընդունումը իրավական հիմք կստեղծի 21 ուղղություններով այս ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար», - ասել է նախարարը: