Թուրքիան դուրս չի բերի իր զորքերը Իրաքի տարածքից: Այս մասին հաղորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

Նա հիշեցրել է, որ թուրքական զորքերը գտնվում են Իրաքում 2014 թ-ից։ Նրանց խնդիրն է օգնել Իրաքին կռվելու և պայքարելու «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ։

 

Թուրքական ջոկատը գտնվում է իրաքյան Քուրդիստանի Մոսուլ նահանգում։ Նոր թուրքական ստորաբաժանումների, մասնավորապես տանկային ջոկատի ժամանումը, վերջին օրերին առաջացրել է մի շարք երկրների դժգոհությունը։ ՌԴ ԱԳՆ-ն այն անվանել է «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»։

 

Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին Իրաքում նախատեսվում է եռակողմ հանդիպում կազմակերպել Թուրքիայի, տարածաշրջանի քրդերի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։