Թուրքիայի նախագահականի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հարցազրույց է տվել ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականին և անդրադարձել օրակարգային մի շարք թեմաների։ Սիրիայի հյուսիսում նախատեսվելիք ռազմական օպերացիայի վերաբերյալ Քալընը ասել է, որ դա սկսելու համար իրենք չեն պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հարցնել։ Նա նշել է, որ հեռանկարը Սիրիայում իրենք առաջնահերթ տեսնում են ՄԱԿ-ի 2254 բանաձևի համատեքստում բանակցային գործընթացի շարունակության և սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների իրականացման մեջ։
«Ցավոք,- նշել է Էրդողանի խոսնակը,- զարգացումները սկսեցին հակառակ ուղղությամբ ընթանալ։ Իդլիբի շրջանում մենք ապահովում ենք շուրջ 4մլն մարդու անվտանգությունը՝ շարունակելով պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ։ Դրա համար է մեր նախագահն ասել, որ ցանկացած պահի կարող է նոր ռազմական գործողություն լինել։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել դրա համար»։