Ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքում: Հումանիտար բեռները հասնում են Լաչինի միջանցք: Ադրբեջանի ԱԳՆ-ն դա որակել է որպես «սադրանք» և դատապարտող հայտարարություն է տարածել: Գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ադրբեջանական լրատվական դաշտը խոսում է նրա մասին, որ պետք է ի պատասխան այս քայլի՝ ռազմական գործողություններ սկսել:

Ադրբեջանցի պաշտոնյաները թվիթերյան հարթակներում գրում են, որ միայն Աղդամով ճանապարհը կարող է աշխատել:

Ինչպես և նախորդիվ կանխատեսել էի՝ Ադրբեջանն ամեն ինչի պատրաստ է՝ միայն թե թույլ չտա, որ հումանիտար օգնություն մտնի Արցախ:

Հետագա զարգացումների ու հրապարակումների մասին կգրեմ հաջորդիվ»։