Ուկրաինային նախագահի պաշտնոկատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն Ռադայի նիստի ընթացքում հայտարարել է Դոնեցկի շրջանի հյուսիսային մասում ռազմական գործողություն սկսելու մասին, հայտնում է ria.ru-ն:

 

«Այս ամենը տեղի կունենա փուլերով, պատասխանատու և հավասարակշռված: Գործընթացի հիմնական նպատակն է պաշտպանել մարդկանց»,-ասել է նա:

 

Նշենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ ցուցարարների ու ծայրահեղականների միջև բախումները շարունակվում են:

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը զգուշացրել է Ուկրաինայում ազգայնական հռետորաբանության վտանգավորության մասին, որը կարող է բացասաբար ազդել երկրի իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ հարցը հատկապես մեծ նշանակություն ունի մայիսի 25-ին նախատեսված նախագահական ընտրությունների նախաշեմին: