Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող երեք նոր համաձայնագիր են ստորագրել, հայտնել է «Իրանի երկաթուղիներ» ընկերության տնօրեն Սաիդ Ռասոլին: Այս մասին հաղորդում է tasnimnews.com-ը:
Ռասոլին հայտնել է, որ նոր պայմանագրերը նպատակաուղղված են երկու հարևան երկրների միջև երկաթուղային ճանապարհով ուղևորությունների և բեռնափոխադրումների հնարավորությունն առավելագույնի հասցնելուն:
Նա հավելել է, որ Թեհրանն ու Անկարան համաձայնել են ուժեղացնել արևելք-արևմուտք միջանցքը, որն Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի տարածքով Չինաստանը միացնում է Թուրքիային:
Ռասուլին նշել է, որ նոր համաձայնագրերը կարագացնեն տարբեր նախագծերի իրականացումը, ինչպիսիք են Չինաստանը Եվրոպային կապող հարավային երթուղին, Թուրքիան Աֆղանստանին և Պակիստանին կապող երկաթուղիները, ինչպես նաև Իրանի հարավային նավահանգիստները Թուրքիային կապող ուղիները: