ԱՄՆ-ի զինված ուժերն իրավունք են ստացել 10 տարվա ընթացքում օգտագործել Ֆլիպինների ռազմական օբյեկտները, սակայն չեն կարողանա միջուկային զենք տեղակայել այնտեղ: Հղում անելով Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցներին, այս դրույթներն Է բովանդակում երկու երկրների միջեւ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որն ապրիլի 28-ին ստորագրվել Է Մանիլայում: Այն կայացել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Մանիլայում սկսվող այցի շրջանակներում:

 

Նոր պայմանագիրը, որը 10 տարուց հետո երկարացման հնարավորություն Է ենթադրում, բացում Է Ֆիլիպիններում ամերիկյան ռազմական ներկայության վերականգնման ուղին, որտեղից Միացյալ Նահանգների զինված ուժերը լիովին դուրս Էին բերվել 1992 թվականին ժողովրդական հեղափոխությունից հետո, որը տապալեց դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսի ամերիկամետ վարչակարգը:

 

Ինչպես ենթադրում են, ԱՄՆ-ն առանձնապես շահագրգռված Է Ֆիլիպինների Լուսոն գլխավոր կղզում Քլարք Ֆիլդի ռազմաօդային եւ Սուբիկ բեյի ռազմածովային ռազմակայանների օգտագործման հարցում: Մինչեւ 1992 թվականը ռազմավարական տեսակետից այս կարեւոր օբյեկտները եղել են Պենտագոնի գլխավոր հենակետերը տարածաշրջանում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: