Ուկրաինան և Վրաստանը կարող են ԵՄ-ի հետ այցագրային համաձայնագիր կնքել սույն թվականի արդեն մայիսին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովում առկա աղբյուրներին:

 

Նշվում է, որ այցագրային պայմանագրերը ներկայումս համաձայնեցված չեն:

 

ԵՄ պահանջների համաձայն՝ մինչ համաձայնագրերի կնքումն Ուկրաինան և Վրաստանը պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռումինիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմը: