Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ և ընդգծել, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Այս մասին հայտնում էTasnim-ը։
Քանանին երկուշաբթի իր ամենշաբաթյա ասուլիսում խոսել է Կովկասում զարգացումների մասին։ «Հայ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել ռազմական բախումների հնարավորության վերաբերյալ, սակայն ադրբեջանցի պաշտոնյաները հաղորդագրություն են ուղարկել, որ Հայաստանի հետ բախվելու մտադրություն չունեն։ «Ադրբեջանի զորքերի վերջին տեղակայումը «սովորական ռազմական գործողություններ» են ձմռանն ընդառաջ»,-ասել է Քանանին։