Թուրքիան վճռականորեն մտադիր է շարունակել քրդական խնդիրը ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը:
Նրա խոսքով' Թուրքիան ամեն բան անելու է այն բանի համար, որպեսզի հաջողության հասնի քրդական խնդրի ժողովրդավարական լուծման մեջ:
Թուրք փոխվարչապետը նաեւ նշել է, որ քրդական խնդրի ժողովրդավարական լուծումը շատ կարեւոր է Թուրքրիայի ապագայի համար:
Քրդստանի անկախ պետություն ստեղծելու համար'է Թուրքիայի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջեւ զինված հակամարտությունը, որը շարունակվում է արդեն 25 տարի, 40 հազար մարդու կյանք է խլել, իսկ Թուրքիային մինչ օրս պատճառել մոտ 50 մլրդ դոլարի վնաս:
Թուրքիայում քրդական խնդրի ժողովրդավարական լուծման գործընթացը սկսվել է 2009 թվականին: Թուրքիայի իշխանությունները 2011 թվականից խնդիրը կարգավորելու շուրջ բանակցություններ են վարում Իմրալի բանտում ցմահ ազատազրկված, PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Ինչպես միշտ, թուրքական իշխանությունները չեն կատարում այդ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները, ինչի պատճառով խնդրի լուծման հարցում մինչ այժմ որեւէ առաջընթաց չկա: