Լրագրող Մուսավաթ Իլկին Մուրադովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ադրբեջանցի զինվորականների թաղումը նկարահանում են գումարի դիմաց, հաղորդում է Инфотека24-ը:
Մուրադովը գրել է. «Ի՞նչ անվանել այն մարդկանց, ովքեր նահատակների ընտանիքներից գումար են վերցրել նկարահանելու համար: Նրանք գնում են պատվերը կատարողի մոտ: Վերջինս լկտիաբար զանգահարում է նահատակի ընտանիքին՝ ասելով, որ կնկարահանեն, բայց գումարի դիմաց: Ովքեր ցանկանում են, նրանց էլ նկարահանում են: Գինն սկսվում է 200 մանաթից»: