Երեկ՝ փետրվարի 10-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչութան, մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչութան, թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ունենալով, այնուհետև համատեղ գործողություններ կատարելուց հետո ոստիկանության Մալաթիայի բաժին են հրավիրել Երևանի բնակչուհի, 33-ամյա Հ. Մ.-ին:

Կայքի տեղեկություններով՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2016 թ.-ի ապրիլից մինչև այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում իր ամուսինը՝ 31-ամյա Ընծա Դավթյանը, սպառնալիքներով և ծեծի ենթարկելով, պարբերաբար ստիպել է իրեն սեռական հարաբերություններ մատուցել իրեն անծանոթ անձանց ու ստացված գումարը տալ իրեն:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ընծա Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, որից հետո պարզ կլինի Հ. Մ.-ի հայտնած տեղեկութունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ: