ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի ղեկավարել Քննչական կոմիտեն:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:
Հրամանագրում ասվում է.
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը' ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը: