Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ դեռևս 2014 թվականի մարտից մտցված պատժամիջոցները' կապված Ուկրաինայում տիրող իրադրության հետ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Ըստ Օբամայի կարգադրության' ՌԴ դեմ պատժամիջոցները պետք է շարունակվեն մինչև 2018 թվականի մարտ:

 

Ուշագրավ է, որ Օբամայի կարգադրությունը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և այդ համատեքստում ՌԴ դեմ պատժամիջոցները վերանայելու մտադրության մասին:

Լուսանկարը'Reuters