ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է Газета.Ru-ն:

 

Համապատասխան նամակ պետության ղեկավարն ուղղել է Կոնգրեսի ղեկավարությանը:

 

«Իրանի կառավարության որոշակի գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են սպառնալիք լինել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար: Այդ պատճառով էլ 1995 թվականի մարտի 15-ին սահմանված պատժամիջոցները շարունակելու են ուժի մեջ մնալ նաև մարտի 15-ից հետո»,- ասված է նամակում:

 

Ավելի վաղ Օբաման Կոնգրեսին կոչ էր արել հրաժարվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց, քանի դեռ շարունակվում են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: