ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ համաձայն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հակառուսական պատժամիջոցները պահպանելու վերաբերյալ, հաղորդում է Reuters գործակալությունը:

 

«Այն ժամանակ, երբ մենք շարունակում ենք աշխատել հարցի դիվանագիտական լուծման վրա, այսօր կրկին հստակ ցույց ենք տալիս, որ, եթե Ռուսաստանը շարունակի իր բռնած ուղին, որը քայքայում է ռուսական տնտեսությունը և վնասում է ռուսներին, ինչպես նաև սարսափելի ազդեցություն է ունենում Ուկրաինայի վրա, ապա կշարունակվի Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը»,- ասել է Օբաման:

 

Դրանից բացի, նա նախազգուշացրել է, որ Ուկրաինային զենքի մատակարարման հնարավորությունը մինչև այժմ էլ քննարկվում է: «Այդ հարցի վերաբերյալ որոշում դեռ չեմ կայացրել»,- ասել է Օբաման:

 

Իր հերթին Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի խնդրի կագավորման ռազմական լուծում չի տեսնում:

 

Փետրվարի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ: Սակայն, այդ զրույցի արդյունքերը չեն հրապարակվել: