Վաշինգտոնը չի կարողանա մյուս պետություններին ստիպել՝ պահպանել նրանց կողմից ավելի վաղ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից վիժեցվի Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն հայտարարել Է հոդվածում, որը հրապարակված Է The New York Times ամերիկյան թերթի Էլեկտրոնային տարբերակում:

 

«Իրանի հետ միջուկային գործարքը հնարավորություն Է տալիս երկարաժամկետ հիման վրա չեզոքացնել մեր ժամանակի առավել լուրջ սպառնալիքը»,-նշվում Է նյութում: Լյուի գնահատմամբ՝ «եթե այդ համաձայնագիրը չկնքվեր, Իրանը 90-ից Էլ պակաս օրվա ընթացքում կկարողանար բավականաչափ տրոհվող նյութեր ստանալ միջուկային ռումբ ստեղծելու համար»:

 

«Նրանք, ովքեր կոչ են անում ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ մերժել գործարքը, պնդում են, որ ԱՄՆ-ը կարող Է ավելի լավ համաձայնության հասնել գոյություն ունեցող պատժամիջոցներն այն աստիճան խստացնելու դեպքում, ինչը կհարկադրեր Իրանին՝ ամբողջովին հրաժարվել իր միջուկային ծրագրից կամ նույնիսկ ամբողջովին կփոխեր երկրում իշխող ռեժիմը,-նշում Է Լյուն:-Այդ ենթադրությունները վտանգավոր ֆանտազիաներ են, որոնք հակասում են տնտեսական ու դիվանագիտական իրողություններին»:

 

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ը կարողացավ մյուս երկրներին համոզել պատժամիջոցներ սահմանելու Իրանի դեմ, որովհետեւ «նրանց ապացուցեց, որ այդ երկրի միջուկային ծրագիրը ուղղակի սպառնալիք Է աշխարհի կայունությանը եւ, ինչն առանձնապես կարեւոր Է, առաջարկեց այդ հարցի լուծումը դիվանագիտական ճանապարհով, ինչը եւ արեց», ընդգծում Է Լյուն: Նրա խոսքով՝ դա «կհանգեցնի ոչ թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման, այլ կավարտի նրա մեկուսացման տասնամյա ժամանակաշրջանը եւ ԱՄՆ-ին կգժտեցնի մնացած ամբողջ աշխարհի հետ»:

 

Ինչպես նշում Է նախարարը, համաշխարհային հանրակցությունը չի համաձայնի Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը: «Մյուս երկրների կառավարությունները չեն շարունակի մեր պահանջով զոհաբերել իրենց շահերը»,-ընդգծում Է Լյուն: «Քննադատողներից ոմանք, այդուհանդերձ, պնդում են, որ մենք կկարողանանք մյուս պետություններին մեր կամքը պարտադրել նրանց դեմ հավելյալ խիստ պատժամիջոցներ մտցնելով, ովքեր չեն համաձայնում հետեւել մեր օրինակին,-նշում Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը:-Սակայն դա աղետի կվերածվի»: Լյուն արձանագրել Է, որ ԱՄՆ-ը, մասնավորապես, Եվրամիո ւթյան, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի եւ Հարավային Կորեայի հետ համագործակցության կարիքն ունի այդ ոլորտում:

 

«Եթե մենք նրանց զրկենք ամերիկյան դոլարից եւ մեր ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունից, ապա դա լուրջ ֆինանսական կորուստների կհանգեցնի ոչ միայն մեր գործընկերների, այլեւ ԱՄՆ-ի համար»,-նշել Է նախարարը: Նա նաեւ ասել Է, որ ԱՄՆ-ի արտահանման մոտավորապես 40 տոկոսը բաժին Է ընկնում ԵՄ-ին, Չինաստանին, Ճապոնիային, Հնդկաստանին եւ Հարավային Կորեային: Նրա խոսքով՝ «առեւտուրը չի կարողանա շարունակվել առանց բանկային կապերի պահպանման», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: