Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշեցին շարունակել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, եւ, մասնավորապես, պահպանել այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ղրիմի բռնակցմանը եւ Դոնբասի աշխարհազորայինների աջակցմանն ի պատասխան: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերի նին հայտարարել է, որ վերջին օրերին Ուկրաինայի իրադրությունը նկատելիորեն վատացել է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

«ԱԳ նախարարներն այն կարծիքին են, որ Ռուսաստանի վրա պատժամիջոցների միջոցով ճնշումն անհրաժեշտ է պահպանել, քանի դեռ նա չի սկսել նպաստել Ուկրաինայի խաղաղ գործընթացին»,- Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը:

 

Մոգերինին հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների որեւէ թուլացում հնարավոր է միայն Ուկրաինայի արեւելքում իրադրության բարելավումից հետո: Նրա խոսքով՝ Դոնբասում մարտական գործողությունների ակտիվացումը վատ նորություն է, եւ ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները մտադիր չեն այժմ պատժամիջոցների վերացման ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել: