ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են մյուս երկրներին, ներառյալ Չինաստանին, համոզել միանալու Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին, ինչպես օգոստոսի 22-ին հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Դենիել Ֆրիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այն երկրների թվում, որոնք պատրաստ են միանալու պատժամիջոցներին, դիվանագետը թվել Է Նորվեգիան եւ Շվեյցարիան, որոնք արդեն մասնակիորեն պաշտպանել են դրանք: «Մենք նաեւ խոսել ենք Հարավային Կորեայի եւ Սինգապուրի հետ, կոնսուլտացիաներ ենք վարել Չինաստանի հետ, եւ կշարունակենք մեր կոնսուլտացիաները»,- հավելել Է նա: