ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին առաջարկել է ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը հանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ նման առաջարկ է արել, քանի որ շարժվում են դեպի առևտրի վերաբերյալ ավելի լավ քննարկումներ:
Թրամփը բանակցությունների առաջընթացի արդյունքում ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել էր։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը դժգոհել էր Չինաստանի առևտրի պրակտիկայից և չինական ապրանքների համար սահմանել էր 250 մլրդ դոլար մաքսատուրք: Չինաստանն արձագանքելով դրան՝ ամերիկյան արտադրանքների տուրքերը դարձրել էր 110 մլրդ դոլար:
Անցյալ ամիս Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ երկու երկրները առևտրի նոր համաձայնագիր կնքելուն շատ մոտ են: