Մեծ Բրիտանիայի դատարանները առաջարկել են հանել Աստվածաշնչի վրա երդումը այն պատճառով, որ վկաներն ու մեղադրյալները երդումը լուրջ չեն ընկալում: Այս մասին գրում է rambler.ru-ն հղում անելով «Daily Mail»-ին: Դատավորի խոսքով՝ գործընթացից պետք է հանել սուրբ գրքերը:
Դրա փոխարեն մարդիկ պետք է ցուցադրեն, որ իրենք իսկապես հասկանում են, որ նրանց կարող են ուղարկել բանտ, եթե նրանք ստեն: Աստվածաշնչի վրա երդվելու փոխարեն վկաները կարող են ուղղակի երդվել առանց Աստծո անունը հիշատակելու:
Դատավորների խումբը, որը բաղկացած է 23 հոգուց, այս առաջարկը կքննարկի հոկտեմբերի 19-ին: