Լյուսքեմբուրգի Եվրոպական դատարանն օրինական է ճանաչել այն պատժամիջոցները, որոնք Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի մի շարք ընկերությունների նատմամբ ընդունել է ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայից հետո: Այսպիսով, Եվրամիության բարձրագույն դատարանը մերժել է Ռուսաստանի «Ռոսնեֆտ» ընկերության գանգատը, որը պնդում էր, թե պատժամիջոցների սահմանումը հակասում է Եվրամիության ներքին օրենքներին:
Դատարանի վճռի տեքստում «Ռոսնեֆտի» բողոքների էությունը մանրամասն չի ներկայացվում:
Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը եւ գործարար Արկադի Ռոտենբերգը, որոնք 2014 թվականի հուլիսի վերջին հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ներքո, հոկտեմբերին դատի են տվել Եվրոպայի խորհրդին, որը կարգավորում է սահմանափակիչ միջոցները:
«Ռոսնեֆտ» ընկերությունը «Գազպրոմնեֆտի» եւ «Տրանսնեֆտի», ինչպես նաեւ Ռուսաստանի հինգ բանկերի հետ մեկտեղ նույնպես հուլիսի վերջին հայտնվել է Եվրամիության սեկտորալ պատժամիջոցների ներքո: