Եվրամիությունն ուժի մեջ թողեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

 

Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների փուլառփուլ չեղարկումն սկսելու համար կարող Է պահանջվել հանրակցության գագաթնաժողովի որոշումը, Բրյուսելում Ուկրաինայի իրադրությանն շուրջ ԵՄ-ի դեսպանների հանդիպման կուլիսներում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է եվրոպական մի աղբյուր:

 

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու մասին հայտարարելուց հետո Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպյոյը հայտնել Էր, որ ԵՄ-ն կարող Է ամբողջությամբ կամ մասնակիորեն դրանք չեղյալ հայտարարել՝ կախված Ուկրաինայի արեւելքում իրադրության զարգացումից:

 

Մեկնաբանելով պատժամիջոցների չեղարկման հնարավոր գործընթացը, ԵՄ-ի արտաքին ծառայության աղբյուրը պարզաբանել Է, որ գոյություն ունի դրանցից հրաժարվելու երկու հնարավոր ուղի, «ընդ որում՝ երկուսն Էլ փուլային են, խոսքը չի վերաբերում պատժամիջոցների ամբողջ բլոկը չեղյալ հայտարարելուն»: