Այսօր ուժի մեջ են մտնում ԵՄ թարմացված պատժամիջոցները 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում նաև Ռուսաստանի, որոնց Արևմուտքը պատասխանատու է համարել Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման համար: Այս մասին հաղորդել է RT-ն:

 

ԵՄ ԱԳ նախարարների կողմից փետրվարի 9-ին հաստատված պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում և ԵՄ մուտքի արգելք:

 

Բացի այդ, եվրոպացի նախարարները հանձն էին առել երկարացնել ավելի վաղ սահմանված անհատական պատժամիջոցների ժամկետը մինչև 2015 թվականի սեպտեմբեր: Ընդհանուր առմամբ այդ ցուցակում կա 132 ֆիզիկական և 28 իրավաբանական անձի անուն:

 

Թարմացված պատժամիջոցային ցուցակը համաձայնեցվել է փետրվարի 5-ին, հաստատվել փետրվարի 9-ին: «Սև» ցուցակում հայտնվածերի մեջ նշվում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի անունը: