Եվրամիությունն արգելել է պարտային ֆինանսավորման կազմակերպումը Ռուսաստանի վառելիքաԷներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնեւտ»-ի, «Տրանսնեւտ»-ի, «Գազպրոմ նեւտ»-ի համար: Նոր պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների անվանումները սեպտեմբերի 12-ին հրապարակվել են Եվրամիության Պաշտոնական հանդեսում: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դրանց հրապարակման պահից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

 

ԵՄ-ն արգելք Է սահմանել այդ ընկերությունների՝ շրջանառման ավելի քան 30-օրյա ժամկետով պարտատոմոսերով սակարկությունների եւ նման արժեթղթերի թողարկման կազմակերպմանը մասնակցելու վրա: ԵՄ-ն նաեւ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի հինգ բանկերի՝ Սբերբանկին, ՎՏԲ-ին, Գազպրոմբանկին, ՎԷԲ-ին եւ Ռոսսելխոզբանկին, փոխառություններ եւ ներդրումային ծառայություններ տրամադրելու վրա:

 

Եվրամիությունը նաեւ արգելք Է սահմանել Ռուսաստանի երեք խոշորագույն պաշտպանական կոնցեռնների՝ «Ուրալվագոնզավոդ»-ի, «Օբորոնպրոմ»-ի եւ Միավորված ավիաշինական կորպորացիայի համար պարտային ֆինանսավորման կազմակերպման վրա: ԵՄ-ի պատժիչ ցուցակում ներառվել են ՌԴ-ի ինը պաշտպանական կոնցեռններ՝ «Սիրիուս»-ը, «Ստանկոինստումենտ»-ը, «Խիմկոմպոզիտ»-ը, «Կալաշնիկով» կոնցեռնը, Տուլայի զինագործարանը, «Մեքենաշինության տեխնոլոգիաներ»-ը, «Ալմազ Անտեյ»-ը, «Բազալտ»-ը եւ «Բարձրճշգրիտ համալիրներ»-ը: Սեպտեմբերի 12-ից արգելվում են այդ ընկերություններին կրկնակի նշանակության եվրոպական տեխնոլոգիաների մատակարարումները:

 

Եվրամիությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար սեւ ցուցակում մտցրել Է եւս 24 անուն՝ դրա ֆիգուրանտների ընդհանուր թիվը հասցնելով 119-ի: Ինչպես հայտնել Է ԵՄ-ի Պաշտոնական հանդեսը, պատժամիջոցների տակ են հայտնվել «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, Վլադիմիր Ժիրինովսկին, Պետդումայի վոխվարչապետներ Վասիլեւը, Մելնիկովը, Լեբեդեւը, Լեվիչովը եւ ուրիշներ: