Լիտվայում գտնվող ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին կոչ Է արել արեւմտյան երկրներին՝ վերանայել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պատժամիջոցները խաղացին իրենց դրական դերը: Այդ պատժամիջոցների երկարաժամկետ արդյունքը, դրանց ներկայիս տեսքով՝ վիճելի Է»,-ասել Է Խոդորկովսկին հունվարի 16-ին Վիլնյուսում անցկացված մամուլի ասուլիսում:
Նա կոչ Է արել՝ գտնել ոչ թե Ռուսաստանի տնտեսության, այլ ՌԴ-ի իշխանությունների վրա ազդելու «ավելի արդյունավետ, ավելի ընտրողական, տեւական կիրառման համար նախատեսված միջոցներ»: