ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երկուշաբթի օրը Մոսկվայում ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ աջակցել է իր գործընկերոջ առաջարկին՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափով քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Այս մասին տեղեկացնում է Պետդումայի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում Վոլոդինը նշել է նաև, որ անհրաժեշտ է ինտենսիվացնել քաղաքական խմբակցությունների և Պետդումայի ու ՀՀ խորհրդարանի պրոֆիլային հանձձնաժողովների աշխատանքը: