Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն:
Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի, ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի եւ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ: