Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Ժողովրդական պալատի նախագահ տիկին Մեիրա Կումարի հրավերով դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան: Պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արմեն Ռուստամյանը, Իշխան Խաչատրյանը, Թեւան Պողոսյանը:
Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջիի, Ժողովրդական պալատի նախագահ Մեիրա Կումարի, արտաքին գործերի նախարար Սալման Խուրշիդի հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հնդկաստանի խորհրդարանի Ժողովրդական պալատի եւ Սենատի նիստերին: