Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումից հետո, պետք է չեղարկվեն աստիճանաբար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը մայիսի 5-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում:
Ֆրանսիան ձգտում է հասնել այն բանին, որ Իրանը չկարողանա տիրանալ միջուկային զենքի, և հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ «Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման գործընթացը լինի աստիճանական», ասել է Օլանդը՝ ելույթ ունենալով Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկրների ղեկավարների հանդիպման բացմանը: Բացի այդ, Օլանդն այն կարծիքին է, որ «անհրաժեշտ է շարունակել Իրանին զենքի մատկարարումների արգելքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: