Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը մասնակիորեն վերացրել է Բելառուսի նկատմամբ գործող սահմանափակումները: Այդ թվում, այն սահմանափակումները, որոնք սահմանված էին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսի»-ը, որին հաղորդել է խորհրդի իր աղբյույրը:

 

 

Աղբյուրը տեղեկացրել է, որ հանվում են 170 ֆիզիկական և 3 իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Հանվել են ֆիզիկական անձանց նկատմամբ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են Եվրոպայում բանկային ակտիվների սառեցմանը, Եվրամիություն մուտքի արգելքին: Այդ ֆիզիկական անձանց թվում Լուկաշենկոն է:

 

 

Պատժամիջոցների մասնակի հանելու մասին տեղեկատվությունը մամուլի ասուլիսում հաստատել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Նա նշել է, որ պատժամիջոցների հանման հիմնական նախապայմանը եղել է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը:

 

 

«Մենք, իհարկե, այդքան էլ միամիտ չենք, որ հավատանք, թե Բելառուսը կփոխվի մեկ օրում: Մենք հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը»,-ասել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: