ԵՄ Խորհուրդը որոշում է կայացրել կասեցնել պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ–ի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը։

 

Ըստ ռուսական ТАСС լրատվական գործակալության՝ պատժամիջոցների կասեցումը վերաբերում է միայն իրավաբանական և ֆիզիկական անձանց սև ցուցակին. զենքի էմբարգոն կմնա ուժի մեջ։

 

«Սանկցիաները կարող են կրկին կիրառվել ցանկացած պահի, եթե լինի դրա անհրաժեշտությունը։ Տվյալ որոշումը թույլ է տալիս միաժամանակ պահպանել պատժամիջոցների ռեժիմը և կասեցնել դրանց ազդեցությունը՝ նպատակ ունենալով աջակցել դեմոկրատիայի և մարդու իրավունքների պահպանմանը»,– նշել է Դեզիրը։

 

«ԵՄ–ն ձգտում է իրեն մոտեցնել Բելառուսին ոչ թե ԵՄ կազմում ընդգրկելու նպատակով, այլ որպես գործընկերոջ՝ տարածաշրջանում կայունության ապահովման համար։ Այդ կապակցությամբ Մինսկի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես կասեցվել են»,– իր հերթին հայտարարել է Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչը։