Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ճիշտ է համարում ԵՄ անդամ երկրների պատասխանը Ռուսաստանի գործողություններին` Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված: Այս մասին հայտնել է Die Welt-ը:

 

«Ես համոզված եմ, որ համաեվրոպական արձագանքը Ռուսաստանի գործողություններին ճիշտ է», - ասել է նա:

 

Նրա խոսքով` ՌԴ-ն խախտել է տարածքային ամբողջականության և Ուկրաինայի ինքնիշխանության երաշխիքները, որոնք ամրագրված են եղել 1994 թ. Բուդապեշտի հուշագրում:

 

«Դա չի կարող մնալ առանց հետևանքների», - նշել է Մերկելը:

 

Մերկելի կարծիքով` Ռուսաստանը վերջին տարիներին առանց երկմտելու փորձում է ապակայունացնել Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի իրավիճակը: