ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է իրականացնել Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները:

 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Քերին և Զարիֆը քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերջնական լուծմանն առնչվող հարցեր: Պետքարտուղար Քերին հայտարարել է, որ «ԱՄՆ-ը շարունակում է գործող պատժամիջոցների կիարռումը»,- հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում:

 

2013-ի նոյեմբերին Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» եկան ընդհանուր հայտարարի, համաձայն որի, Թեհրանը մասնակիորեն պետք է դադարեցներ միջուկային ծրագիրը, որի փոխարեն մեղմվելու էին իսլամական հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցները: