Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը չի կարող գործել հօգուտ Եվրոպական միության, և Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումը պետք է դադարեցվի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Դրա հիմնական պայմանը նա համարել է Ուկրաինայում հակամարտության իրավիճակի կարգավորումը:
«Եթե Ռուսաստանում ճգնաժամ է, ապա Եվրոպայի համար այն բացասական ազդեցություն ունի: Ես չեմ քարոզում ամենավատ քաղաքականությունը և կարծում եմ, որ հիմա պատժամիջոցները պետք է դադարեցվեն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Ընդսմին Օլանդը նշել է, որ պատժամիջոցները կմնան նույն ձևաչափով, եթե կողմերին չհաջողվի ձեռք բերել առաջընթաց ուկրաինական հարցում:
«Պատժամիջոցները պետք է վերացվեն, եթե Ուկրաինայի հարցով առաջընթաց նկատվի: Եթե, այնուամենայնիվ, նման քայլերը չձեռնարկվեն, պատժամիջոցները կմնան»,- ասել է Օլանդը: