ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է Կոնգրեսին տրամադրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ամբողջական զեկույցը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«Առաջիկա 10 տարիների ընթացքում, Իրանը պետք է հետևի համաձայնագրի բոլոր պայմաններին, որպեսզի մնացած պատժամիջոցները նույնպես հանվեն: Եթե դա տեղի չունենա, ապա բոլոր պատժամիջոցները կվերադարձվեն» - ասել է Օբաման:
Միևնույն ժամանակ, նա խոստացել է արգելափակել ԱՄՆ Կոնգրեսի ցանկացած օրենք, որը կարող է խանգարել Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: