Երեքշաբթի օրը Սպիտակ տունը հաստատել է, որ եթե կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունի բանաձև` ընդդեմ Իրանի հետ համաձայնագրի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրա վրա վետո կդնի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Նախագահը հստակ հասկացնել է տվել, որ վետո կդնի ցանկացած օրինագծի վրա, որը կխանգարի Իրանի հետ գործողությունների համատեղ ծրագրի հաջող իրագործմանը: Եթե նախագահին ստորագրելու համար ներկայացնեն ներկայացուցիչների պալատի թիվ 64 բանաձևը, նա դրա վրա վետո կդնի»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Իրանի հետ համաձայնագրի դեմ թիվ 64 բանաձևը մտցվել է քննարկման կոնգրեսի ստորին պալատի կողմից: