Հինգշաբթի օրը Սպիտակ տունը կրկին սպառնացել է վետո դնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' վկայակոչելով ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էրնեստին:
Նրա խոսքերով' նախագահ Բարաք Օբաման վետո կդնի սենատորներ Լինդսի Գրեմի և Բոբ Քորքերի օրինագծի վրա, որը նախատեսում է նոր պատժամիջոցների սահմանում, եթե մինչև մարտի վերջ Իրանի հետ համաձայնություն ձեռք չբերվի' Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:
Էրնեստը հայտարարել է, որ այդ օրինագիծը «վնասակար նախադեպ» կստեղծի և «բացասաբար կազդի բանակցությունների վրա»: