Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։
«Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար», - հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին՝ հավելելով. «Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»։
Խաթիբզադեն նաև վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում բախումները դադարեցնելու և լուրջ ու պլանային բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը` նշելով, որ Իրանը պատրաստակամ է աջակցել այդ նպատակներին հասնելուն: